Samsung-ն ամբողջովին հրաժարվում է իր հայտնի շարքի առաջադեմ սմարթֆոնների թողարկումից

13:32 • 26.11.21

Հարավկորեական Samsung ընկերությունը դադարեցնում է Galaxy Note շարքի սմարթֆոնների արտադրությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ET News հարավկորեական պարբերականին:

Չնայած ընկերության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Samsung-ը չի ներառել Galaxy Note շարքը հաջորդ տարվա արտադրական ծրագրում: Վաճառքից հանվելու են նաև խանութներում առկա նմուշները, որոնք չեն հասցնի վաճառել:

Galaxy Note շարքի սմարթֆոնների առանձնահատկությունն ակտիվ ստիլուսն էր և դրա հետ կապված ծրագրային ապահովումը: Մոդելի կոնցեպտուալ հաջորդող տարբերակը կդառնա Galaxy S22 Ultra սմարթֆոնը, որը S-շարքի առավել թանկ մոդելն է:

Note շարքից հրաժարվելու պատճառ նշվում է Galaxy Z շարքի ճկվող սմարթֆոնների հետ ներքին մրցակցություն ստեղծելու ցանկության բացակայությունը:   

Galaxy Note-ի վերջին սերունդը ներկայացվել է 2020 թվականի ամռանը: Այն մինչ օրս վատ չի վաճառվում ողջ աշխարհում: Ընկերությունն այս տարի ավելի քան 3 մլն Galaxy Note 20 է մատակարարել:

 

Samsung-ն ամբողջովին հրաժարվում է իր հայտնի շարքի առաջադեմ սմարթֆոնների թողարկումից