ՌԴ-ն Սպիտակ ծովում բարեհաջող փորձարկել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռը (տեսանյութ)

22:51 • 29.11.21

Ռուսական «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը հաջողությամբ ավարտել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռի նոր փորձնական արձակումը, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Արձակումն իրականացվել է Սպիտակ ծովի ջրերից՝ ավելի քան 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմածովային թիրախի ուղղությամբ, որը խոցվել է»,- հայտնել են գերատեսչությունում։

«Ցիրկոն» հրթիռներն ունակ են զարգացնել ձայնի արագությունից ինն անգամ բարձր արագություն, ժամում ավելի քան տասը հազար կիլոմետր, հայտարարված հեռահարությունը հազար կիլոմետրից ավելի է։

Դրանով նախատեսվում է վերազինել վերջրյա և ստորջրյա նավերը:




ՌԴ-ն Սպիտակ ծովում բարեհաջող փորձարկել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռը (տեսանյութ)