Բենքսիի «Չառլի Բրաուն» արվեստի գործը վաճառվել է 4 մլն դոլարով

22:11 • 01.12.21

Մեծ Բրիտանիայից Բենքսի կեղծանունով փողոցային նկարչի «Չառլի Բրաուն» կոչվող արվեստի գործը վաճառվել է 4 մլն դոլարով, հայտնում է Luxury Launches-ը:

Վաճառքը կազմակերպել է Maddox Gallery-ն՝ Մայամիի արվեստի շաբաթվա շրջանակում:

«Չառլի Բրաուն» աշխատանքում պատկերված կերպարը, ծխախոտը բերանին, պատրաստվում է բենզինը գետնին թափել:

Այս արվեստի գործն առաջին անգամ ստեղծվել է 2011-ին՝ Լոս Անջելեսի փողոցներից մեկի պատին: Այնուհետև այն վերարտադրվել է կտավի վրա:

Charlie Brown Banksy Wall Art






Բենքսիի «Չառլի Բրաուն» արվեստի գործը վաճառվել է 4 մլն դոլարով