Լուսանկարիչները ֆիքսել են այս տարի տեղի ունեցած միակ ամբողջական արևային խավարումը (լուսանկարներ, տեսանյութ)

18:01 • 06.12.21

Լուսանկարիչները ֆիքսել են Անտարկտիկայում շաբաթ առավոտյան տեղի ունեցած Արեգակի ամբողջական խավարումը, որը ամենահարավային մայրցամաքից տեսնելու բախտ են ունեցել սակավաթիվ մարդիկ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հազվադեպ պատահող երևույթը, երբ լուսինն ամբողջությամբ փակում է արևի տեսքը, ամբողջական պահին է հասել երևանյան ժամանակով 11:33-ին Անտարկտիկայի «Ռոննե» սառցադաշտի մոտից դիտողների համար: Արևը մթության մեջ է մնացել 2 րոպե:

Արևի խավարումը տեղի է ունենում, երբ լուսինը անցնում է Երկրի և Արևի միջով՝ ստվեր գցելով Երկրի վրա:  

Արևային խավարումը տեղ է ունենում մոտ վեց ամիսը մեկ, սակայն տարբեր ծավալի: Հաջորդ ամբողջական խավարումը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 8-ից հետո:

Եվրոպայում, այնուամենայնիվ, ամբողջական արևային խավարում չի սպասվում այս դարում: Ամբողջական խավարման դեպքում բոլոր երեք երկնային մարմինները հայտնվում են մեկ ուղիղ գծի վրա: Հաջորդ օղակաձև խավարումը տեղի կունենա Հյուսիսային Ամերիկայում 2023 թվականի հոկտեմբերի 14-ին:



Լուսանկարիչները ֆիքսել են այս տարի տեղի ունեցած միակ ամբողջական արևային խավարումը (լուսանկարներ, տեսանյութ)