Իլոն Մասկը նշել է Cybertrack-ի «գլխավոր թերությունը»

11:10 • 13.12.21

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկն ասել է, որ նոր Cybertrack էլեկտրական պիկապում իրեն ամենից շատ անհանգստացնում է ապակու հսկայական մաքրիչը։ Այս մասին ձեռնարկատերը պատմել է իր Twitter-ում։

Մասկի հետևորդներից մեկը նկատել է, որ Cybertrack էլեկտրական պիկապ բեռնատարի կողային հայելիները ծիծաղելի տեսք ունեն։ Բացի այդ, նա անդրադարձել է դիմապակու մաքրիչին՝ դրա առնչությամբ հարցնելով «Սա վերջնակա՞ն տարբերակն է»։

Tesla-ի ղեկավարը մաքրող սարքը անվանել է մեքենայի գլխավոր խնդիրներից մեկը՝ նշելով, որ այս դիզայնին այլընտրանքներ դեռ չկան։



Իլոն Մասկը նշել է Cybertrack-ի «գլխավոր թերությունը»