ԵՄ-ում հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ Pfizer-ի հաբերի կիրառմանը

23:05 • 16.12.21

ԵՄ դեղամիջոցների կարգավորող մարմինը դեկտեմբերի 16-ին թույլատրել է Pfizer ընկերության Paxlovid հակակորոնավիրուսային հաբերի օգտագործումը՝ որպես ծայրահեղ միջոց՝ Omicron հիմնամանրէի տարածման ալիքի զսպման համար:

Նշվում է, որ այդ դեղամիջոցը դեռևս պաշտոնապես չի հաստատվել ԵՄ-ում:

Paxlovid հաբերը ճանաչվել են նորարարական, քանի որ դրանք ներարկվելու կամ ներերակային ընդունման կարիք չունեն, ինչն էլ ավելի մատչելի է դարձնում դրանց կիրառումը։

 

ԵՄ-ում հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ Pfizer-ի հաբերի կիրառմանը