IBM-ը և Samsung-ը ստեղծել են նոր չիպ, որը կկարողանա սմարթֆոնների մարտկոցները մի ամբողջ շաբաթ լիցքավորված պահել

22:40 • 16.12.21

IBM և Samsung տեխնոլոգիական ընկերությունները հայտարարել են բեկումնային չիպի մասին, որը սմարթֆոնների մարտկոցները  մի ամբողջ շաբաթ լիցքավորված պահելու ներուժ ունի, հայտնում է Daily Mail-ը: 

Չիպն ունի նոր Vertical Transport Field Effect Transistors (VTFET) դիզայն, ինչի շնորհիվ էներգիայի օգտագործումը նվազում է 85 տոկոսով:

Նշվում է, որ IBM-ը և Samsung-ը նոր չիպը նախագծել են՝ հույս ունենալով թեթևացնել չիպերի գլոբալ դեֆիցիտի դեմ պայքարը, որը սկսվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով:

 

IBM-ը և Samsung-ը ստեղծել են նոր չիպ, որը կկարողանա սմարթֆոնների մարտկոցները մի ամբողջ շաբաթ լիցքավորված պահել