SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել 52 Starlink արբանյակ (տեսանյութ)

11:47 • 19.12.21

Ամերիկյան SpaceX ընկերությունը, օգտագործելով Falcon հրթիռը, ուղեծիր է դուրս բերել 52 մինի արբանյակ՝ շարունակելով Starlink-ի գլոբալ ինտերնետ ծածկույթի տեղակայումը: Այս մասին ասվում է Twitter-ում ընկերության հաղորդագրության մեջ։

Նշենք՝ Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որն ունակ է լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել Երկիր մոլորակի բնակիչների համար:

Նախագիծը, որը մեկնարկել է 2018-ի փետրվարին, նպատակ ունի ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն աշխարհի ցանկացած կետում: Ընդհանուր առմամբ, ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է գործարկել շուրջ 12 հազար արբանյակ:

SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել 52 Starlink արբանյակ (տեսանյութ)