TikTok-ը դարձել է ամենաշատ այցելվող ռեսուրսը 2021 թվականին. հետազոտություն

10:23 • 23.12.21

TikTok սոցիալական ցանցը դարձել է ամենաշատ այցելվող ռեսուրսը 2021 թվականին՝ առաջ անցնելով 2020 թվականի առաջատար Google-ից, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Cloudflare-ի տվյալները։

Ընկերության հետազոտությունների համաձայն՝ կարճ տեսանյութեր դիտելու և ստեղծելու հարթակը առաջին անգամ առաջատար դիրք է գրավել դեռ այս տարվա փետրվարին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրորդ տեղում այս տարի Google-ն էր, որին հաջորդում է Facebook սոցիալական ցանցը։


TikTok-ը դարձել է ամենաշատ այցելվող ռեսուրսը 2021 թվականին. հետազոտություն