Սուպերմթերք, որն օգնում է նվազեցնել օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը. Food News

15:28 • 23.12.21

Չիայի (chia) սերմն իսկական սուպերմթերք է՝ հարուստ բջջանյութով, սպիտակուցներով, օգտակար ճարպերով և այլ կարևոր նյութերով, որոնք պահպանում են առողջությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Food News պորտալը:

Չիայի սերմի մասին հայտնի է դարձել բոլորովին վերջերս, թեև դա հայտնի են արդեն հազար տարի, նշում է նյութի հեղինակը:

«Այսօր այն գլխավոր մթերք է դարձել նրանց համար, ովքեր հետևում են իրենց առողջությանը: Չիայի սերմը համապիտանի է և չունի սուր համ, դա թույլ է տալիս սերմը հեշտությամբ ներառել օրաբաժնի մեջ»,-ասվում է հոդվածում:

Օրինակ, այդ սերմի ընդամենը երկու թեյի գդալը պարունակում է օգտակար ճարպերի օրական նորմայի 13 տոոկսը, բջջանյութի օրական նորմայի 40 տոկոսը, կալցիումի օրական նորմայի 17 տոկոսը և մագնեզիումի օրական նորմայի 23 տոկոսը: Բացի այդ, սերմերը պարունակում են ոչ մեծ քանակությամբ այլ սննդանյութեր, այդ թվում՝ ցինկ, ֆոլաթթու և վիտամին C:

Այսպես, մեծ քանակությամբ լուծվող բջջանյութի շնորհիվ չիայի սերմն օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչը պակասեցնում է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը, հաղորդում է Food News-ը: Բջջանյութը նաև օգնում է շաքարի ներծծմանն արյան հոսքում, ինչը նվազեցնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Իսկ սերմերի մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները կրճատում են բորբոքումը և պահպանում սրտի առողջությունը: Բացի այդ, չիայի սերմերի մեջ պարունակվում են մի քանի հակաօքսիդիչներ, ինչպիսիք են վիտամին C-ն, լիգնինը, ֆլավոնոիդները և ֆենոլոթթուները, որոնք նպաստում են իմունային պաշտպանությանը՝ կրճատելով բորբոքումը:

«Սպիտակուցների, օգտակար ճարպերի և բջջանյութի գերազանց հավասարակշռության շնորհիվ չիայի սերմերը պահպանում են էներգիայի կայուն մակարդակը: Այս մթերքի մեջ պարունակվող բազմատարր ածխաջրերը երկարատև են մարսվում, ինչը նշանակում է, որ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացում չեն առաջացնում, ինչը նաև կարող է ազդել էներգիայի մակարդակի վրա»,-նշվում է նյութում:

Սուպերմթերք, որն օգնում է նվազեցնել օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը. Food News