Աշխարհում ամենափոքր գիրքն աճուրդում վաճառվել է մոտ 5000 դոլարով

14:17 • 26.12.21

Աշխարհում ամենափոքր գիրքը հանվել է աճուրդի ու վաճառվել 4760 դոլարով. խոսքը Տերունական աղոթքը մի քանի լեզվով պարունակող կաշվեպատ գրքի մասին է: Վաճառքը կազմակերպել է  Arenberg Auctions-ը՝ Բելգիայում:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, 5 մմ բարձրությամբ և 5 մմ լայնությամբ գիրքը, չնայած մինիմալիստական չափսերին, պարունակում է Տերունական աղոթքը հոլանդերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և շվեդերեն լեզուներով: Տպագիր տառերն այնքան փոքր են, որ դրանք անհնար է կարդալ անզեն աչքով՝ միայն խոշորացույցով:

Գիրքը ստեղծվել է գերմանական Գուտենբերգի թանգարանի կողմից՝ 1952 թվականին Մայնց քաղաքում՝ որպես դրամահավաք նախաձեռնության մաս՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շենքի վերակառուցման համար վճարելու համար:

Գիրքը տպագրվել է մի քանի հարյուր օրինակով:

Աշխարհում ամենափոքր գիրքն աճուրդում վաճառվել է մոտ 5000 դոլարով