Չինաստանում ստեղծվել է «թվային դատախազ», որը 97 % ճշգրտությամբ մեղադրական եզրակացություն է ներկայացնում

22:04 • 27.12.21

Չինացի հետազոտողների պնդմամբ՝ իրենք աշխարհում առաջինը ստեղծել են մեքենա, որը կարող է արհեստական բանականության օգնությամբ հանցագործներին մեղադրանք ներկայացնել:

Շանհայում շրջանային դատախազություններից մեկն առաջին անգամ օգտագործել է արհեստական բանականությունը՝ մեղադրական եզրակացության տեքստը կազմելու համար, գրում է South China Morning Post-ը։

Նշվում է, որ արհեստական բանականությունը դատախազական հմտություններ է ձեռք բերել 2015-2020 թթ. Շանհայի դատարաններում քննված ավելի քան 17 000 գործ ուսումնասիրելուց հետո։

«Թվային դատախազը» 97 տոկոս ճշգրտությամբ մեղադրական եզրակացություն է ներկայացնում՝ հիմնվելով  կոնկրետ քրեական գործերով դատական փաստաթղթերում բացահայտած «բնութագրերի» վրա։

«Արհեստական ինտելեկտը կարող է օգնել դատախազներին մեղադրական եզրակացություններ կազմելու հարցում, ինչը կնվազեցնի նրանց ամենօրյա ծանրաբեռնվածությունը և հնարավորություն կտա դատախազներին կենտրոնանալ ավելի կարևոր հարցերի վրա», - նշում է թերթը։

Սկզբի համար «թվային դատախազը», ըստ տեղեկությունների, կարող է մեղադրանք առաջադրել Շանհայում ամենատարածված ութ հանցագործություններով, ինչպիսիք են վարկային քարտերի խարդախությունը, մոլախաղը, մեքենայի վտանգավոր վարումը, դիտավորյալ վնասվածք պատճառելը, պետական պաշտոնյաներին խոչընդոտելը, գողությունը, խարդախությունը:




Չինաստանում ստեղծվել է «թվային դատախազ», որը 97 % ճշգրտությամբ մեղադրական եզրակացություն է ներկայացնում