Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միացվել է Սատիրայի թատրոնին

20:05 • 28.12.21

Մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանի անվան մոսկովյան դրամատիկական թատրոնը վերակազմավորման գործընթացի շրջանակներում միացվել է Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանի կայքին։

Նշվում է, որ միավորված Սատիրայի և Արմեն Ջիգարխանյանի պրոգրես բեմի թատրոնը կղեկավարի Սերգեյ Ղազարովը։

Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միացվել է Սատիրայի թատրոնին