Լրատվամիջոցները հայտնել են Ջեք Նիկոլսոնի «առողջական ծանր վիճակի» մասին

20:50 • 29.12.21

Ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեք Նիկոլսոնը տառապում է դեմենցիայով և տնից դուրս չի գալիս։ Այս մասին հայտնում է Express թերթը։

Ըստ 84-ամյա Նիկոլսոնի շրջապատին մոտ կանգնած աղբյուրի՝ նա ֆիզիկապես լավ է, բայց միտքը՝ ոչ։ Ինչպես նշել է հրատարակության զրուցակիցը, Նիկոլսոնը «իր վերջին տխուր օրերն է ապրում» Լոս Անջելեսի առանձնատանը, որտեղ նրան խնամում են դուստրն ու որդին։ Այս տեղեկությունը պաշտոնական հաստատում չի ստացել:

Նշենք, որ դերասանը ռեկորդային 12 անգամ առաջադրվել է «Օսկար»-ի և երեք անգամ արձանիկ է ստացել։

Դեմենցիան հիվանդություն է, որի ընթացքում խաթարվում են մարդու ճանաչողական կարողությունները։ Հիվանդների մոտ աստիճանաբար վատանում է հիշողությունը, մտածողությունը, ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունը: Նրանք դադարում են ճանաչել մարդկանց և առարկաները:




Լրատվամիջոցները հայտնել են Ջեք Նիկոլսոնի «առողջական ծանր վիճակի» մասին