Մինչև 2035-ը ստեղծել Միջազգային լուսնային կայան. Չինաստանը և ՌԴ-ն 2022-ին կստորագրեն տիեզերական համագործակցության նոր ծրագիր
Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են հաջորդ տարի ստորագրել 2023-2027 թվականներին տիեզերական համագործակցության մասին նոր ծրագիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Global Times-ին հայտնել են «Ռոսկոսմոս»-ից:
Ծրագիրը ներառելու է նախագիծ՝ մինչև 2035 թվականը ստեղծելու ինքլյուզիվ Միջազգային գիտական լուսնային կայան: Մասնավորապես, այն ունենալու է Երկիր-Լուսին թռիչքների համակարգ, ինչպես նաև Լուսնի մակերևույթին տեղաշարժման համակարգ: Երկու երկրները մտադիր են նաև լուսնային ուղեծրում տեղակայել փորձարարական գիտահետազոտական համակարգ:










