Աստղագետը գնահատել է «Ապոֆիս» աստղակերպի՝ Երկրի հետ բախման հավանականությունը

13:27 • 02.01.22

Ապոֆիս աստերոիդը 2029 թվականի գարնանը կանցնի գեոստացիոնար արբանյակների ուղեծրով, բայց չի բախվի Երկրին։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Շտերնբերգի պետական աստղագիտական ինստիտուտի Գալակտիկայի և փոփոխական աստղերի ուսումնասիրության բաժնի աշխատակից Դենիս Դենիսենկոն։

Աստղագետի խոսքով, երկնային մարմինը հայտնաբերվել է 2004 թվականին, և նույնիսկ այն ժամանակ Երկիր մոլորակի վրա դրա անկման հնարավորությունը բացառվել է՝ առնվազն 21-րդ դարում։

«Ոչ 2029-ին, ոչ էլ 2036-ին նա հաստատ չի բախվի մոլորակի հետ»,- պարզաբանել է փորձագետը։


Աստղագետը գնահատել է «Ապոֆիս» աստղակերպի՝ Երկրի հետ բախման հավանականությունը