Մոսկվայում հոսպիտալացվել է Լեոնիդ Կուրավլյովը. ժողովրդական արտիստի վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է

22:25 • 10.01.22

Մոսկվայում հոսպիտալացվել է խորհրդային «Իվան Վասիլևիչը փոխում է իր մասնագիտությունը», «Աֆոնյա», «Ամենահմայիչ և գրավիչ» ֆիլմերի աստղը, ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը: 

Դերասանն ունեցել է շնչառական խնդիրներ, բարձր ջերմություն։ Այս պահին 85-ամյա Կուրավլյովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։

«Նա թթվածին է ստանում, քանի որ թոքերը ախտահարված են, բժիշկների շուրջօրյա հսկողության տակ է», - StarHit-ին հայտնել են հիվանդանոցի աղբյուրները: 



Մոսկվայում հոսպիտալացվել է Լեոնիդ Կուրավլյովը. ժողովրդական արտիստի վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է