ՌԴ-ում թատրոնի ղեկավարությունը «Սերյոժան շատ հիմար է» ներկայացման տոմսի զեղչ է սահմանել Սերգեյ անունով բոլոր տղամարդկանց համար

21:41 • 13.01.22

Ռուսաստանի Պսկով քաղաքի Պուշկինի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնից հայտնել են, որ Սերգեյ անունով բոլոր տղամարդիկ զեղչ կստանան Դմիտրի Դանիլովի պիեսի հիման վրա «Սերյոժան շատ հիմար է» ներկայացման համար։

Զեղչը կազմում է 15%։ Թատրոնի ղեկավարությունը որոշել է զեղչ սահմանել տեղի բնակչի բողոքի պատճառով։ Կնոջը վրդովեցրել է բեմադրության վիրավորական անվանումը: Նա դիմել է Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը՝ հայտնելով, որ ներկայացումը կարող է վիրավորել այս անունով տղամարդկանց:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունն օրենքի խախտման նշաններ չի հայտնաբերել։


ՌԴ-ում թատրոնի ղեկավարությունը «Սերյոժան շատ հիմար է» ներկայացման տոմսի զեղչ է սահմանել Սերգեյ անունով բոլոր տղամարդկանց համար