Շուրջ 70 մլրդ դոլար. Microsoft-ը հայտարարել է Warcraft, Diablo, Call of Duty խաղերը ստեղծած Activision Blizzard ընկերությունը գնելու մասին

20:21 • 18.01.22

Microsoft ընկերությունը հայտարարել է Warcraft, Diablo և Call of Duty խաղերը ստեղծած Activision Blizzard ընկերությունը ձեռք բերելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ընկերությունը պատրաստվում է վճարել 68, 7 մլրդ դոլար: Activision Blizzard-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար վճարվելու է 95 դոլար: Գործարքի մասին հայտարարելուց հետո Activision Blizzard-ի բաժնեթղթերի արժեքը շուկայում աճել է գրեթե երեք անգամ:

Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2023 թվականին: Ավարտից հետո Microsoft-ը մեծությամբ երրորդ խաղային ընկերությունը կդառնա աշխարհում Tencent-ից և Sony-ից հետո:

Շուրջ 70 մլրդ դոլար. Microsoft-ը հայտարարել է Warcraft, Diablo, Call of Duty խաղերը ստեղծած Activision Blizzard ընկերությունը գնելու մասին