ՆԱՍԱ-ի James Webb աստղադիտակը հասել է նշանակման վայր  

16:46 • 25.01.22

Պատմության մեջ ամենամեծ և ամենաթանկարժեք James Webb աստղադիտակը հաջողությամբ ավարտել է թռիչքը դեպի Արև-Երկիր համակարգի Լագրանժի երկրորդ կետը (L2) և դուրս է եկել աշխատանքային ուղեծիր:

Ինչպես հայտնում է ՆԱՍԱ-ն, աստղադիտակը երկուշաբթի միացրել է շարժիչները 297 վայրկյանով, որպեսզի ուղղության վերջնական ուղղում կատարի և դուրս գա եզրափակիչ ուղեծիր L2 կետի շրջանում, որը գտնվում է Երկրից 1,5 մլն կմ հեռավորությամբ:

Երկրից մինչև L2 կետ թռիչքը տևել է մոտ մեկ ամիս: Լագրանժի կետերը երկու զանգվածային մարմնից բաղկացած համակարգի մասեր են, որոնցում գտնվող երրորդ փոքրածավալ մարմինը ենթարկվում է այդ երկու մարմնի գրավիտացիոն ուժերի ազդեցությանը:

ՆԱՍԱ-ից հայտնել են, որ աստղադիտակի շնորհիվ ցանկացած պահի կարող են ընդարձակ պատկեր ստանալ տիեզերքից:

ՆԱՍԱ-ի James Webb աստղադիտակը հասել է նշանակման վայր