Աստղագետները հարյուրավոր առեղծվածային գծեր են հայտնաբերել Ծիր Կաթինի կենտրոնում (լուսանկար)

13:01 • 27.01.22

Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում բազմաթիվ հետաքրքիր երևույթներ և հատկություններ կան, այդ թվում՝ մոտ հազարավոր խորհրդավոր մագնիսական գծեր կան, որոնց թիվն, ըստ աստղադիտակից ստացված նոր պատկերի, շատ ավելին է, քան կարծում էին նախկինում:

Ինչպես հաղորդում է CNN-ը, թելանման գծերի զույգերն ու խմբերը ձգվում են մոտ 150 լուսային տարի երկարությամբ և հավասար հեռավորությամբ են տեղաբաշխված: Տարօրինակ կառուցվածքները մի քանի միլիոն տարվա պատմություն ունեն և տարբերվում են տեսքով: Դրանցից մի քանիսը նմանվում են տավիղի լարերի, ջրվեժի և անգամ Սատուրնի շուրջն առկա օղակի: Սակայն դրանց բնույթն անորսալի է մնում:

Աստղագիտության հյուսիսարևմտյան համալսարանի պրոֆեսորներից մեկն առաջինն է դրանք հայտնաբերել 35 տարի առաջ ռադիոալիքների միջոցով: Այնուամենայնիվ, այս թելանման գծերի ծագումն անհայտ է մինչ օրս:

Այժմ աստղագետները կարողացել են հարավաֆրիկյան աստղադիտարանի միջոցով 10 անգամ ավելի շատ գծեր հայտնաբերել, քանի դա արել էր մասնագետը 35 տարի առաջ:  

Աստղագետները հարյուրավոր առեղծվածային գծեր են հայտնաբերել Ծիր Կաթինի կենտրոնում (լուսանկար)