Apple-ը մտադիր է AirPods ականջակալներին «սովորեցնել» ճանաչել օգտատիրոջն ականջի կառուցվածքով  

21:24 • 28.01.22

Ամերիկյան Apple ընկերությունը հայտ է ներկայացրել նոր տեխնոլոգիայի արտոնագրման համար, որը թույլ կտա AirPods ականջակալներին նույնականացնել օգտատիրոջը: Այս մասին հայտնում է Patently Apple-ը:

Ինժեներներն առաջարկում են մարդու ներքին ականջի կառուցվածքի մասին կենսաչափական տեղեկությունն օգտագործել որպես ինքնության հաստատման միջոց:

Նշվում է, որ կոնկրետ օգտատիրոջ ականջի կառուցվածքն ապահովում է  ուլտրաձայնային ազդանշանի եզակի արձագանքը: Եթե ականջակալներն այլ մարդ դնի, դրանք կինքնաարգելափակվեն:

Բացի այդ, տեխնոլոգիան նախատեսում է գաջեթի տիրոջ ինքնորոշումը քայլվածքով և ձայնով:

Apple-ը մտադիր է AirPods ականջակալներին «սովորեցնել» ճանաչել օգտատիրոջն ականջի կառուցվածքով