Առնոլդ Շվարցենեգերը ներկայացել է Զևսի կերպարանքով

16:40 • 28.01.22

Հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Instagram-ում հրապարակել է մի պաստառ, որը զարմացրել է երկրպագուներին։

Նա հայտնվել է Օլիմպոսի գերագույն աստված Զևսի կերպարանքով։ Երկրպագուները ենթադրել են, որ դրանով նա ակնարկել է իր մասնակցությամբ նախագծի պրեմիերային։

«Սպասվում է 2022 թվականի փետրվարին»,- մակագրել է դերասանը պաստառը։

Շվարցենեգերը ներկայացել է ճերմակած մազերով և մորուքով, ոսկե զրահներով և բազմաթիվ թևնոցներով, իսկ դաստակներից կայծակ է դուրս գալիս։

Առնոլդ Շվարցենեգերը ներկայացել է Զևսի կերպարանքով