Համացանցում պատահաբար գաղտնազերծել են Lada Vesta-ի մրցարշավային մոդելի թարմացված տարբերակը (լուսանկար)

16:38 • 31.01.22

Сочи Автодром մրցուղու պաշտոնական կայքում լուսանկարների շարք է հրապարակվել՝ Ռուսական ավտոմոբիլային ֆեդերացիայի մրցարշավորդների հավաքագրումից:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, լուսանկարներում նկատվել է նաև քողարկված մրցարշավային Lada Vesta-ն, որը հետագայում հեռացվել է: Աղբյուրը ենթադրել է, որ լուսանկարն այդ շարքում պատահաբար է հայտնվել: Լուսանկարում պատկերված է եղել մոդելի նորացված նախատիպը, որը փոխարինելու կգա ներկայիս սպորտային «Վեստային»:

Պաշտոնական հաստատում առա այն, որ տվյալ լուսանկարում պատկերված է եղել  Vesta Sport TCR մոդելի նորացված տարբերակը, չկա:

Համացանցում պատահաբար գաղտնազերծել են Lada Vesta-ի մրցարշավային մոդելի թարմացված տարբերակը (լուսանկար)