«ԱվտոՎԱԶ»-ը բացահայտել է Lada Niva Travel-ի ինքնաբռնկման պատճառը  

12:03 • 01.02.22

Ռուսաստանյան «ԱվտոՎԱԶ» ընկերությունը պարզել է Lada Niva Travel ամենագնացների ինքնաբռնկման պատճառը: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, մասնագետները ստուգել են բոլոր «ապրանքային» նմուշները, որոնք գտնվելիս են եղել Տոլյատիի գործարանի տարածքում:

Պարզվել է, որ հավաքման գործընթացում խախտվել է ստարտերի մետաղալարի տեղադրման տեխնոլոգիան, ինչն էլ հանգեցրել է շարժիչի հատվածում տեղի ունեցող բռնկումներին: Անսարքությունը բոլոր ստուգված մեքենաներում վերացվել է:

Նշվում է, որ ընկերության ինժեներները զբաղվել են միայն Lada Niva Travel-ի այն մոդելներով, որոնք գտնվել են գործարանում: Ամենագնացները, որոնք ավելի վաղ արդեն ուղարկվել են ավտոսրահներ, պետք է վերանորոգեն դիլերները:

Ընկերությունը պաշտոնապես վաճաքի ավարտ չի հայտարարել, սակայն ոչ պաշտոնական տվյալներով՝ արգելքը գործում է հունվարի 28-ից:  

 

«ԱվտոՎԱԶ»-ը բացահայտել է Lada Niva Travel-ի ինքնաբռնկման պատճառը