Տիտանների բախումը. գիտնականներն առաջին անգամ սև անցքերի միաձուլում են կանխատեսել

21:20 • 02.02.22

Չինացի տիեզերագնացներն ուսումնասիրությունների պատմության մեջ առաջին անգամ կանխատեսել են երկու սև գերզանգվածային անցքերի միաձուլումը:

Ինչպես հաղորդում է Science ամսագիրը, հետազոտողների տեղեկություններով՝ երկու հսկայական սև անցքերը, որոնք ընդհանուր առմամբ, 100 մլն արևների զանգված ունեն, կարող են միաձուլվել 100-300 օրվա ընթացքում, իսկ վերլուծության մեկ այլ վարկածով՝ 3 տարվա ընթացքում:

Սև անցքերը գտնվում են Երկրից 1,2 մլրդ լուսային տարի հեռավորությամբ՝ գալակտիկայի ակտիվ միջուկում:  

Կարծիք կա, որ գերզանգվածային սև անցքեր թաքնված են գալակտիկաների մեծամասնության սրտերում, սակայն գիտնականները չգիտեն, թե ինչպես են դրանք այդքան մեծանում: Ժամանակ առ ժամանակ անցքերը կլանում են շրջակա նյութը՝ տաքացնելով այն և ստիպելով գալատիկային վառ փայլել: Սակայն դա բավարար չէ բացատրելու համար սև անցքերի զանգվածը:  

 

Տիտանների բախումը. գիտնականներն առաջին անգամ սև անցքերի միաձուլում են կանխատեսել