Գողացված հռոմեական արձանը մոտ կես դար անց վերադարձվել է Ֆրանսիային

21:41 • 02.02.22

Գրեթե կես դար առաջ գողացված լինելուց հետո Բաքոս աստծո արձանիկը վերադարձվել է Ֆրանսիական թանգարանին, որտեղ այն ցուցադրվելիս է եղել:

Ինչպես հայտնում է BBC News-ը, առաջին դարին պատանող բրոնզե արձանիկը աստծուն պատկերում է երեխայի տեսքով: Այն գողացել էին 1973 թվականի դեկտեմբերին 5000 հռոմեական մետաղադրամի հետ:

Արձանը հայտնաբերել է արվետսի գործերի հետախուզմամբ զբաղվող Արթուր Բրենդը:  

40 սմ բարձրությամբ արձանը հայտնաբերվել էր1894 թվականին Ֆրանսիայի արևելյան շրջանում գտնվող հին գալա-հռոմեական գյուղի տարածքում, տարիներ անց ցուցադրվել էր Փարիզի կերպարվեստի զուցահանդեսում:

Գողացված հռոմեական արձանը մոտ կես դար անց վերադարձվել է Ֆրանսիային