ԱՄՆ-ում ինժեներները Դա Վինչիի էսքիզով ստեղծել են ժամանակակից անօդաչու (լուսանկարներ, տեսանյութ)

19:22 • 03.02.22

ԱՄՆ Մերիլենդի համալսարանի ինժեներների թիմն օգտագործել է իտալացի նկարիչ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիի էսքիզը՝ ֆունկցիոնալ անօդաչու սարք ստեղծելու համար։ Այս մասին հայտնում է Gizmodo-ն։ 

Նշվում է, որ 1480-ականների վերջերին Դա Վինչին ուրվագծել է մի նստատեղ ունեցող ուղղաթիռ,  սակայն անհրաժեշտ նյութերի բացակայության պատճառով, նա այդպես էլ չի կառուցել և չի փորձարկել այն։

Ժամանակակից սարքը, որը կոչվում է Crimson Spin, փոքր անօդաչու կվադրոկոպտեր է թևերով: Անօդաչու սարքն ունի պլաստմասից պատրաստված չորս թև, բայց փոխարենը, որ ինչ-որ մեկը դրանք ձեռքով գործի դնի, ինչպես Դա Վինչին էր առաջարկել, թևերը սնվում են մարտկոցներից և էլեկտրական շարժիչներից:







ԱՄՆ-ում ինժեներները Դա Վինչիի էսքիզով ստեղծել են ժամանակակից անօդաչու (լուսանկարներ, տեսանյութ)