Առողջ սեռական կյանքի «բուժիչ» ազդեցությունը. Սևադա Հակոբյան

14:06 • 04.02.22

Tert.am-ը առողջ սեռական կյանքի «բուժիչ» ազդեցության մասին զրուցել է Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ։

Առողջ և ռեգուլյար սեռական կյանքը ամրացնում և կարգավորում է իմուն համակարգը, հատկապես կանանց մոտ, քանի որ կանացի հորմոնները առավել մեծ ազդեցություն են ունենում իմուն համակարգի վրա:

Երջանկության հորմոնը՝ սերոտոնինը պարզապես ինտենսիվ արտադրվում է սեքսից հետո և երջանկություն պարգևում զույգերին:

Բնականաբար առողջ սեռական կյանքը դրական է անդրադառնում մարդու հոգեհուզական վիճակի վրա` այդպիսով բարձրացնելով կնոջ և տղամարդու կյանքի որակը:

Տղամարդկանց մոտ կանոնավոր սեռական կյանքը նպաստում է շագանակագեղձի գործունեության կարգավորմանը, ապահովում է սեռական օրգաններում անհրաժեշտ արյան շրջանառություն, դրական է անդրադառնում սերմառաջացման պրոցեսի վրա՝ նպաստում է սերմնաբջիջների ինտենսիվ արտադրությանը:

Ռեգուլյար սեռական կյանքով ապրող տղամարդկանց մոտ քիչ են առաջանում սեռական թուլություն և վաղաժամ սերմնաժայթքում:

Կանանց մոտ արգանդի և հեշտոցի պատերի դիրքի խախտում (իջեցում) կարող է զարգանալ անկանոն, ընդհատումներով սեռական կյանքով ապրելու պատճառով:

Կանոնավոր սեռական կյանքը բարերար ազդեցություն է ունենում ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ առողջության վրա, նպաստում է զույգի ներդաշնակ կյանքի ապահովմանը:

Առողջ սեռական կյանքի «բուժիչ» ազդեցությունը. Սևադա Հակոբյան