Bloomberg-ը հայտնել է նորագույն բյուջետային iPhone-ի շնորհանդեսի մոտավոր ամսաթիվը  

11:57 • 05.02.22

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան առաջիկա շնորհանդեսին կներկայացնի բյուջետային iPhone-ի նոր մոդելն ու iPad Air պլանշետի թարմացված տարբերակը:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, երկու սարքավորումն էլ համալրվելու են առավել հզոր պրոցեսորներով և 5G ցանցի ապահովմամբ: Apple-ի շնորհանդեսը, գործակալության տվյալներով, տեղի կունենա մարտի 8-ին կամ այդ ամսաթվի մոտակա օրերին:

Նոր բյուջետային սմարթֆոնի դիզայնը նման կլինի iPhone SE մոդելի դիզայնին, սակայն նորույթը համալրված կլինի ավելի լավ տեսախցիկով:

Bloomberg-ը հայտնել է նորագույն բյուջետային iPhone-ի շնորհանդեսի մոտավոր ամսաթիվը