«Ինչպես կանխել հաջորդ համավարակը». Բիլ Գեյթսը գիրք է գրել

12:18 • 09.02.22

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը գիրք է գրել, որը կոչվում է «Ինչպես կանխել հաջորդ համավարակը»: Այս մասին ձեռնարկատերը գրել է իր կայքում։

Նրա կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակը կարող է վերջինը լինել մարդկության համար։ Իր գրքում Գեյթսը նախանշել է քայլեր՝ ապագայում նմանատիպ գլոբալ իրադարձություններից խուսափելու և մոլորակի բոլոր մարդկանց համար ավելի լավ առողջապահություն ապահովելու համար:

Նա խոսել է նաև ախտածինների դեմ վաղ պայքարի համար անհրաժեշտ գործիքների մասին։

Սպասվում է, որ գիրքը կհրատարակվի մայիսի 3-ին։




«Ինչպես կանխել հաջորդ համավարակը». Բիլ Գեյթսը գիրք է գրել