Իլոն Մասկի ընկերությունը կորցրել է փետրվարի 3-ին ուղեծիր հանված Starlink միկրոարբանյակների մոտ 40-ը

12:09 • 09.02.22

Ամերիկյան SpaceX ընկերության կողմից տիեզերք արձակված Starlink միկրոարբանյակներից մոտ 40-ը դուրս է եկել ուղեծրից մագնիսական փոթորկի պատճառով։ Այս մասին ասվում է տիեզերական տեխնոլոգիաներ արտադրողի հաղորդագրության մեջ, գրում է nsn.fm-ը։

Նորագույն արբանյակներն արձակվել են փետրվարի 3-ին՝ Falcon 9 հրթիռով, որը 49 արբանյակ դուրս է բերել Երկրի ցածր ուղեծիր:

Միաժամանակ հաջորդ օրը՝ փետրվարի 4-ին, ուժեղ գեոմագնիսական փոթորիկ է գրանցվել։ Արդյունքում արբանյակները կմտնեն կամ էլ արդեն մտել են Երկրի մթնոլորտ, որտեղ էլ կոչնչանան:

Իլոն Մասկի ընկերությունը կորցրել է փետրվարի 3-ին ուղեծիր հանված Starlink միկրոարբանյակների մոտ 40-ը