Թրամփի ստեղծած սոցցանցը հասանելի կլինի մարտի վերջին  

10:52 • 10.02.22

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած TRUTH Social սոցցանցը կգործարկվի  առաջին եռամսյակի վերջին: Այս մասին հայտնում է Fox Business-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Քաջատեղյակ աղբյուրները հայտնել են, որ Թրամփին պատկանող Trump Media & Technology Group ընկերության ստեղծած սոցցանցի բետա փորձարկումները ընթացքի մեջ են, և ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը կկարողանա հավելվածը ներբեռնել և հաշիվներ ստեղծել մարտի վերջին:   

Թեև TRUTH Social-ը դեռ հանրությանը հասանելի չէ, սակայն հնարավոր է նախնական պատվեր գրանցել Apple App Store-ում:

 

Թրամփի ստեղծած սոցցանցը հասանելի կլինի մարտի վերջին