Ֆրանսիացի նախարարը հայտնել է «ռուս օլիգարխի» պատկանող զբոսանավի կալանման մասին
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտնել է, որ ֆրանսիացի մաքսավորները կալանել են զբոսանավ, որը, ըստ իշխանությունների, իբր պատկանում է «ռուս օլիգարխի»։ Այս մասին նախարարը հայտնել է հինգշաբթի իր Twitter-ում։
«Ֆրանսիայի մաքսայիններն առգրավել են Լա Սիոտատ քաղաքում գտնվող Amore Vero զբոսանավը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների կիրառման շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ «լույս մարտի 3-ը ռուս օլիգարխին պատկանող զբոսանավ է առգրավվել»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանել են ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի շքեղ զբոսանավը: Պատճառն այն է, որ Ուսմանովը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ: Խոսքը գրեթե 600 միլիոն դոլար արժողությամբ 156 մետրանոց Dilbar զբոսանավի մասին է։
Ուսմանովը ռուսաստանցի այլ խոշոր գործարարների հետ միասին ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության իրականցման հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










