Հրթիռից պոկված և ավելի քան 9000 կմ/ժամ արագությամբ թռչող բեկորը ժամեր անց կբախվի Լուսնին․ գիտնականներ

11:54 • 04.03.22

Տիեզերքում հրթիռից պոկված մասը ժամեր հետո կբախվի Լուսնին, հայտարարել են գիտնականները, որոնք այս բախումը կանխատեսել էին դեռ ամիսներ առաջ՝ հունվարին, գրում է BBC-ն:

Ենթադրվում է, որ երեք տոննա կշռող բեկորը, որը թռչում է տիեզերքով 9334 կմ/ժամ արագությամբ Լուսնի հետ կբախվի Լոնդոնի ժամանակով 12:25-ին։

Աստղագետները սկզբում կարծում էին, որ հրթիռի մասը արձակվել է Իլոն Մասկի SpaceX ծրագրի կողմից, հետո սակայն, պարզվել է, որ այն չինական է, թեպետ Չինաստանը հերքում է սա:

Նշենք, որ ըստ գիտնականների, Լուսնի հետ բախումը երկրի բանական արբանյակի վրա մեծ ազդեցություն չի ունենա։  Ըստ նրանց բախման հետևանքով կառաջանա 10-20 մ լայնությամբ խառնարան:

 

Հրթիռից պոկված և ավելի քան 9000 կմ/ժամ արագությամբ թռչող բեկորը ժամեր անց կբախվի Լուսնին․ գիտնականներ