Չիլիի ափերին հայտնաբերվել է սատկած 115 պինգվին, 100-ից ավելի այլ թռչուն
Չիլիի Արաուկանիա շրջանի լողափերից մեկում հայտնաբերվել են ավելի քան 100 սատկած մագելանյան պինգվիններ: Այս մասին հայտնել է Չիլիի ձկնաբուծության և ջրային կուլտուրաների ազգային ծառայությունը։
Ինչպես գրում է regnum.ru-ն, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 115 պինգվին:
Բացի այդ, սատկած հայտնաբերվել են 104 մոխրագույն մրրկահավ, հինգ ձկնկուլ, մեկ երիտասարդ ծովառյուծ և մեկ դելֆին:
Դեպքի վայր եկած մասնագետները հետազոտել են 4 կմ ծովափնյա գիծը և մի քանի սատկած կենդանու մարմին ուղարկել են փորձաքննության:










