Մասկը հայտարարել է, որ Starlink-ը ռուսական լրատվամիջոցները կարգելափակի «միայն զենքի սպառնալիքով»
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը շաբաթ օրը հայտարարել է, որ իր Starlink արբանյակային կապի համակարգը չի արգելափակի ռուսական լրատվամիջոցները։
«Որոշ կառավարություններ (ոչ ուկրաինական) Starlink-ին ասել են արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները: Մենք դա կանենք միայն զենքի սպառնալիքով: Կներեք, որ ազատ խոսքի աբսոլուտիստ եմ»,- գրել է Մասկը Twitter-ի իր էջում:
Starlink համակարգը նախատեսված է ինտերնետ հասանելիություն ապահովելու օգտատերերին ամբողջ աշխարհում:










