Արցախում վնասվել է մայրուղային գազատարը

12:03 • 08.03.22

«Արցախգազ» ընկերությունը հայտնում է , որ մարտի 8-ի ժամը ՝ 01:00-ին տեղի է ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ 

«Հարգելի գազասպառող բաժանորդներ ընկերության փորձագետների կողմից կատարվում է ուսումնասիրություն գազամատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Հայցում ենք ներողամտություն պատճառած անհանգստության համար»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել «Արցախգազ» ՓԲԸ-ն: