Միջազգային տիեզերական կայանը կքանդվի մինչև 2030-ը. «Ռոսկոսմոս»-ի ղեկավար

17:50 • 10.03.22

Միջազգային տիեզերական կայանը (ՄՏԿ) կքանդվի մինչև 2030 թվականը: Այս կարծիքը մարտի 10-ին հայտնել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես գրում է regnum.ru-ն, «Ռոսկոսմոս»-ի ղեկավարը նաև նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում ՄՏԿ-ի վրա աշխատանքը չի կարող արդյունավետ լինել։

«Ներկա պայմաններում ՄՏԿ-ի վրա աշխատանքն արդյունավետ չեմ համարում։ Բայց կա մեկ խնդիր՝ մենք դեռ չենք տեղակայել ռուսական ուղեծրային սպասարկման կայանը, որը մի քանի անգամ ավելի արդյունավետ կլինի»,- ասել է նա։


Միջազգային տիեզերական կայանը կքանդվի մինչև 2030-ը. «Ռոսկոսմոս»-ի ղեկավար