Ժամանակավորապես դադարեցվել է նավերի տեղաշարժը Բոսֆորի նեղուցով

10:49 • 10.03.22

Հինգշաբթի ժամանակավորապես դադարեցվել է Բոսֆորի նեղուցով նավերի տեղաշարժը, հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանությունը։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, պատճառը եղանակային վատ պայմաններն են:

Թուրքիայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում, հինգշաբթի եղանակային պայմանները կտրուկ վատացել են։ Առանձին հատվածներում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։

Այս կապակցությամբ Turkish Airlines-ը Ստամբուլի երկու օդանավակայաններում չեղարկել է ավելի քան 400 չվերթ, այդ թվում՝ 71 արտասահմանյան։