Իրենք պատկերացնո՞ւմ են, թե 1 մլրդ դրամը ինչքան է, ուղարկեք տուն այդ կադրերին, մեզ աշխատող մարդիկ են պետք․ քաղաքապետը՝ տեխբնութագիրը սխալ լրացրած աշխատակիցների մասին

11:43 • 14.03.22

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի օդափոխության համակարգի ձեռբերման ուղղությամբ իրականացված ընթացքի մասին զեկուցման ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունից դուրս եկավ։

«Նկատողություն ստացա՞վ այն անձը, ով տեխբնութագիրը սխալ էր լրացրել։ Ի՞նչ է նշանակում 1 մլրդ դրամի գնումների դեպքում տեխպայմանագիրը սխալ լրացնել, այն դեպքում, երբ այդ մարդիկ ամբողջ օրը դրանով են զբաղված, նշանակում է՝ գործընթացը 40 օր պետք է երկարի։ Դա խոսում նրա մասին, որ մենք վատ ենք աշխատում կամ չունենք համապատասխան կադրեր։ Չունենք, ուրեմն ուղարկեք տուն այդ կադրերին։

Ո՛չ քաղաքապետարանը և ո՛չ էլ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազակերպությունները սոցիալական աջակցությամբ չեն զբաղվում, մեզ պետք են աշխատող մարդիկ, որ աշխատեն։ Իրենք, երբ ստորագրում են դրա տակ,  պատկերացնո՞ւմ են 1 մլրդ դրամը ինչ է»,– ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։