Գեղարքունիքի մարզում 33-ամյա վարորդը Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com

11:43 • 20.03.22

Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 05:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Վիգեն Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևավ-Ծաղկունք- Զովաբեր ավտոճանապարհի 4.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: