Նիգերիացի հետազոտողները ստեղծել են «խելացի» կրծկալ, որը կարող է զարգացման վաղ փուլում ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը

16:42 • 23.03.22

Նիգերիացի հետազոտողները  ստեղծել են «խելացի կրծկալ, որը, նրանց պնդմամբ, կարող է զարգացման վաղ փուլում ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը, գրում է Daily Mail-ը:

Նախնական օրինակը պարունակում է փոքր ուլտրաձայնային զգայակներ, որոնք սկանավորում են կուրծքը՝ բացահայտելով գոյացությունները:

Հետազոտողների թիմը լիահույս է, որ իրենց գյուտը հնարավորություն կտա առաջընթաց գրանցել աֆրիկյան երկրներում, որտեղ կանանց մեծ մասը վաղ ախտորոշման հետ կապված խնդիրների է բախվում:

 

Նիգերիացի հետազոտողները ստեղծել են «խելացի» կրծկալ, որը կարող է զարգացման վաղ փուլում ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը