Լոս Անջելեսում մեկնարկել է «Օսկար-2022» մրցանակաբաշխությունը
Լոս Անջելեսում մեկնարկել է «Օսկար» 94-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որն ուղիղ եթերով հեռարձակում է ABC հեռուստաալիքը։ Մրցանակաբաշխության վարողներն են Էմի Շումերը, Ռեջինա Հոլլն ու Վանդա Սայքսը։
Այս տարի առաջին անգամ մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել են ութ անվանակարգերի հաղթողներին հայտարարել մինչ հանդիսավոր արարողության սկսվելը, ինչը քննադատությունների պատճառ է դարձել։
Ընհանուր առմամբ՝ այս տարի «Օսկար»-ի է հավակնում 38 ֆիլմ։ Անվանակարգերի քանակով առաջատարներ են 12 անվանակարգում առաջադրված «Շան ուժը» ֆիլմն ու 10 անվանակարգում առաջադրված «Դյունան»։










