Ընդամենը 10 օրինակ՝ յուրաքանչյուրը 8 մլն եվրո. Bugatti-ն սկսում է Centodieci հիպերքարի արտադրությունը (լուսանկարներ)

11:48 • 31.03.22

Ֆրանսիական Bugatti մեքենաշինական ընկերությունն արտադրության համար պատրաստում է 1600 ձիաուժ հզորությամբ Centodieci հիպերքարը, որը լինելու է խիստ սահմանափակ խմբաքանակով:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, նորույթը միաժամանակ նվիրված է ֆրանսիական ավտոարտադրողի 110-ամյակին և Bugatti EB110 մոդելին, որն արտադրվել է ապրանքանիշի հիմնադիր Էտտորե Բուգատիի ծննդյան 110-ամյակի պատվին: Այն կառուցված է Bugatti Chiron մոդելի հիմքով:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 8 լիտր աշխատանքային ծավալով, 1600 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով՝ առավելագույն 380 կմ/ժ արագությամբ:

Ընդհանուր առմամբ, ստեղծվելու է Bugatti Centodieci-ի տասը օրինակ՝ յուրաքանչյուրը 8 մլն եվրո արժողությամբ: 2019 թվականի պրեմիերայից ի վեր հիպերքարի նախատիպերը փորձարկումներով անցել են ավելի քան 50 000 կմ, և միայն 2022 թվականին մեքենաները կդրվեն արտադրության: 


Ընդամենը 10 օրինակ՝ յուրաքանչյուրը 8 մլն եվրո. Bugatti-ն սկսում է Centodieci հիպերքարի արտադրությունը (լուսանկարներ)