SpaceX-ը գաղտնի բեռով հրթիռակիր է արձակել տիեզերք (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան SpaceX ընկերությունը Կալիֆոռնիայից տիեզերք է արձակել Falcon 9 հրթիռակիրը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այն գաղտնի արբանյակ է տեղափոխել ԱՄՆ-ի Տիեզերական հետախուզության ազգային գործակալության (հետախուզական գործակալություն, որը պատասխանատու է ամբողջ ԱՄՆ հետախուզական համայնքի տիեզերական հետախուզական ծրագրերի համար) համար:
NROL-85 արբանյակն արձակվել է վաղ առավոտյան:
Փորձագետները, ուսումնասիրելով համապատասխան տվյալներ, հանգել են այն եզրակացության, որ խոսքը Ծովային հսկողության համակարգի (NOSS արբանյակներ) մասին է, որը կարող է էլեկտրոնային եղանակով վերահսկել և տեղորոշել թշնամու նավերը ծովում:












