Ինչ տեսք ունի Արևի խավարումը Մարսից. ՆԱՍԱ-ն տեսանյութ է հրապարակել

17:45 • 21.04.22

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպիսի տեսք ունի Արևի խավարումը Մարսից, գրում է Daily Mail-ը:

ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը ֆիքսել է զարմանալի տեսանյութը՝ ցույց տալով Մարսի Ֆոբոս արբանյակի անցումն Արևի մոտով: Խավարումը տեղի է ունեցել Perseverance-ի մարսիական առաքելության 397-րդ օրը և տևել է 40 վայրկյան:

Մարսագնացը, որը Կարմիր մոլորակի վրա է 2021-ից, կադրերը ֆիքսել է ապրիլի 2-ին՝ հաջորդ սերնդի Mastcam-Z սարքով:

Ֆոբոսն օրվա ընթացքում երեք անգամ ամբողջական պտույտ է կատարում Մարսի շուրջ: Այն 157 անգամ ավելի փոքր է, քան Երկրի բնական արբանյակը:

 

 

 

 

Ինչ տեսք ունի Արևի խավարումը Մարսից. ՆԱՍԱ-ն տեսանյութ է հրապարակել