Վանեցյանը պետք է ապացուցի, որ շարժումն ուղղորդված չէ Ռուսաստանից և հիմնավորի իր ինքնիշխանության աստիճանը․ Նորայր Նորիկյան (տեսանյութ)
Ցանկացած անգաղափար, անօրակարգ գործընթաց վերջնարդյունքում տապալվելու է, ընդդիմության այսօրվա գործընթացն այդպիսին է։ Ազատության հրապարակում հավաքվածները չեն ներկայացնում այլընտրանքային ծրագիր։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը․
«Թող Վանեցյանը ուղիղ պատասխանի մի քանի հարցի․ արդյո՞ք պատռելու և աղբն են նետելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը, պատերազմ են հայտարարելու ՌԴ-ին, ճանաչելու են Արցախի անկախությունը։ Վանեցյանը հավակնություն է դրսևորում, թող տղամարդավարի պատասխանի, թե ինչով է իր թիմի քաղաքական դիրքորոշումը տարբերվում Փաշինյանի քաղաքական դիրքորոշումից»,- նշել է Նորիկյանը։
Նա չի բացառել, որ շարժումն ուղղորդված է դրսից, օրինակ Ռուսաստանից, և պահանջել է, որ Արթուր Վանեցյանը հակառակն ապացուցի ու հիմնավորի իր ինքնիշխանությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․










