Փաշինյանի հեռանալը կլինի ժամերի հարց, եթե իր հենարան ուժայինները չսատարեն նրան․ Արմեն Ռուստամյան
Պայքարը այս անգամ ապակենտրոն բնույթ ունի, որը կազմակերպական առումով ճիշտ է, բոլորովին պատադիր չէ, որ բոլորը կենտրոնացած լինեն նույն տեղում և պայքարը տանեն մեկ հրապարակում։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Ինչպես 1988թ-ին, այնպես էլ հիմա գաղափարն է բոլորին միավորել, նորից ազգի պահպանման խնդիրն է առաջացել։ Եթե Նիկոլ Փաշինայնը չի հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել, անկլավային վիճակում չի կարող լինել և ՀՀ-ն պետք է վերագտնի երաշխավոր լինելու կարգավիճակ, ապա իր ասածները ընդամենը բառակույտ են, որով փորձ է անում նորից մոլորեցնել բոլորին»,- ասաց Ռուստամյանը։
Նա նշեց, որ ազգային և ապազգային կերպաների պայքար է ընթանում։
«Նիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական չի տա, նրան պետք է ստիպել հրաժարական տալ։ Իր հենարանը մնացել են այն նեղ շրջանակը, որոնք կապված են միմյանց հետ ապազգային ծրագրերով և ուժայինները, որոնք ի վերջո հասկանալու են, ում մասին է այս խոսքը, ում են պաշտպանում և ում վրա են հարձակվում։ Հարձակվում են այն մարդկանց վրա, որոնց հաշվին այսօր գոյություն ունե՞ն։ Իր հենարանը կամաց-կամաց կարձանագրի այն, ինչ իրականում կա ու այդ պարագայում Փաշինյանի հեռանալը կլինի ժամերի հարց»,- հրապարակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։










