«Դիմադրության» շարժման երթը Երևանի կենտրոնում և հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)
«Մեր մարզային բնակչությունը ՝ արձագանքելով մեր կոչին այսօր ՀՀ ամբողջ տարածքում իրականացրել են բողոքի և անհնազանդության ակցիաներ՝ Սևանում Հրազդանում, Չարենցավանում, Ապարանում, Գյումրիում, Արարատում, Վայքում և այլուր»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել է Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, այսօր Երևանում շուրջ 30 փողոց է փակ եղել։ Ըստ Սաղաթելյանի, Երևանում այսօր բերման է ենթարկվել 250-ից ավելի քաղաքացի։ Նրանք այժմ ազատության մեջ են։
Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ Երևանում այսօր փողոց են փակել պատերազի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիները՝ սայլակներով։
«Սա բացառիկ երևույթ է և սա հստակ ուղերձ է»,- հավելեց նա։
Իշխան Սաղաթելյանի առաջարկով հանրահավաքի մասնակիցները քայլերթ իրականացրին Երևանի կենտրոնով։










